13.06.2014|
11:59
Երևան. ավելին, քան քաղաք, տուն, օթևան, բնօրրան։ Էության թանկ մի մասնիկ, որի փողոցների, շենքերի, մայթերի ու ծառերի վրա նախկինում շաղ էի տալիս սեր ու ծիծաղ, հավաքում լույս ու խինդ, հոգու խայտանք և անափ հպարտություն։ Ցավոք, հիմա այդպես չէ. հիմա միայն ափսոսանք ու կարոտ եմ հավաքում օրըստօրե օտար դիմագծեր ընդունող իմ քաղաքից։